
Ի՞նչ եք ձեռ բերում, որպես First ապահովագրական գործընկեր
First օգտարերն ակտիվորեն բնակարաններ հանձնելու կամ ձեռք բերելու ընթացքի մեջ են, երբ ապահովագրությունը անմիջական անհրաժեշտություն է։ Գործընկեր լինելը հնարավորություն է տալիս ուղիղ կերպով կապ հաստատել իրապես ձեր կարիքն ունեցող մարդկանց հետ, ովքեր պատրաստ են արագ որոշումներ կայացնել եւ ընդունել նպատակահարմար առաջարկներ։
Ապահովագրական ընկերությունների մի շարք առավելություններ՝
1. Բարձր տեսանելիություն ժամանակակից հարթակում
- Պատկերանշանի ցուցադրում կայքի գլխավոր էջում
- Ներկայություն համակարգչային եւ բջջային հարթակներում
- Զուգադրում ժամանակակից, հարմարավետ և հաճախորդների ներգրավմանն ուղղված թվային հարթակի հետ
- Մշտական տեսանելիություն բարձր այցելություն ունեցող միջավայրում
2. Ապահովագրական ընկերություններին նվիրված էջ
- Գոյքի ապահովագրական առաջարկները ներկայացնելու համար հատկացված էջ
- Պատկերանշան, պաստառ, մանրոմասն նկարագրություն եւ տեղեկատվություն
- Հստակ կառուցվածք՝ ապահովագրական առաջարկն արագ հասկանալու համար
- Լիարժեք համապատասխանեցում First-ի ոճին
V2 (հայտի ձև)
- Ապահովագրական ծառայությունների և առավելությունների ընդլայնված ներկայացում
- Ապահովագրության տեսակների միջև տարբերությունների համեմատում
- Հստակ գործողության կոչ՝ գնային առաջարկ ստանալու համար
- Հարմարեցված համակարգչային և բջջային տարբերակների համար
3. Ինտերակտիվ գործիքներ՝ հաճախորդների ներգրավվածությունը բարձրացնելու համար
- Ապահովագրական ընկերության կողմից պահանջները սահմանելու ճկունություն՝ անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ ավելացնելու հնարավորությամբ, որոնք օգնում են առավել արագ իրականացնել գործընթացը
- Գույքի տեսակի, արժեքի և ապահովագրվող ռիսկերի ընտրություն
- Ակնթարթային արձագանք օգտատիրոջ համար
- Ուղիղ անցում դեպի կապ հաստատելու տիրույթ
4. Ուղիղ կապ՝ առանց միջնորդի
- Ապահովագրական ընկերության էջում ինտեգրված գնային առաջարկի հայտի ձևաթուղթ
- Հայտերն անմիջապես փոխանցվում են վաճառքի թիմին
- Բավարար տվյալներ՝ գնային առաջարկն արագ պատրաստելու համար
- Առանց հարթակի կամ միջնորդի հավելավճարի
5. Համապատասխան օգտատերեր, պատրաստ կապի դուրս գալ
- Օգտատերեր ովքեր նոր են ձեռք բերում կամ տեղափոխվում բնակարան
- Պարտադիր և կամավոր ապահովագրության անմիջական անհրաժեշտություն
- Գործարք կատարելու բարձր պատրաստակամություն
- Օրգանական, ոչ թե գնված այցելություններ
6. Տարածում ամբողջ երկրում
- Ներկայություն ամբողջ երկրի նախագծերում և հայտարարությունների էջերում
- Տեսանելիություն գնման ընթացի կարևոր փուլերում
- Համազգային ընդգրկում՝ առանց լրացուցիչ գովազդային ծախսերի




Ինչու՞ արժե համագործակցել
First-ի համակարգում ներկայությունը հնարավորություն է տալիս հասնել օգտատիրոջը հենց այն պահին, երբ նրան անհրաժեշտ է ապահովագրություն։ Դուք նվազեցնում եք հաճախորդների ներգրավման ծախսերը, բարձրացնում փոխակերպման ցուցանիշը և ամրապնդում ձեր նկերոթյունը թվային անշարժ գույքի շուկայում։